Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հակառուսական խաղեր

Հակառուսական խաղեր
06.03.2024 | 08:26

Հայաստանում գրեթե ամեն բան ռուսներին է պատկանում, սակայն Հայաստանի իշխանությունը հակառուսական խաղեր է տալիս:

Հայաստանում գազամատակարարման և գազաբաշխիչ ցանցերը, էլեկտրական ցանցերը, ատոմակայանը, Հրազդանի ՋէԿ-ը, հանքերը, բանկերը, հեռահաղորդակցության ընկերությունները ամբողջությամբ կամ մասամբ, ռուսներին են պատկանում, երկաթուղին էլ ռուսներին տրված է հավատարմագրային կառավարման; Հայաստանի ապրանքների արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է, Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողներից են ստացվում Հայաստանում ամենամեծ ֆինանսական փոխանցումները։ Նիկոլ Փաշինյանը անցած գրեթե 6 տարում ի՞նչ է արել Ռուսաստանից Հայաստանի տնտեսական հսկայական կախվածությունը նվազեցնելու համար; Չի կարող Հայաստանը տնտեսապես լինել մի բլոկում, իսկ իր անվտանգությունն ապահովել դրան հակառակ բլոկում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ Հայաստանը չի փոխում արտաքին վեկտորը, սակայն վերջին շրջանի հայտարարությունները այլ բանի մասին են վկայում։ Այս չմտածված խաղերը, չկշռադատված հայտարարությունները Հայաստանը նոր աղետի են տանում։ Վրաստանին նայեք, վրացիները շատ կշռադատված, հավասարակշիռ ու խելացի են վարվում:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ